Tert.am-ը գրում է․

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»  միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մամուլի ասուլիսին նշեց, որ ինչպես նախորդ տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց չի արձանագրել: «Իրավիճակը չի վատացել, սակայն լավացման մասին վաղ  է խոսել, թեև կան լավացման թույլ նշաններ»,- ասաց նա և նշեց, որ առաջընթացը շատ քիչ է:

Ըստ նրա՝ կոռուպցիայի հիմնական պատճառները  բիզնեսի և քաղաքական վերնախավի սերտաճումն է,  տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր աստիճանն է, դատական համակարգի ոչ անկախ լինելն է, կոռուպցիայի նկատմամբ հասարակության հանդուրժողականությունն է: «Վստահության շատ ցածր մակադրակ ունեցող երկրներում կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է լինում»,- ասաց նա և նշեց, որ այդ առումով մեզ մոտ լավատեսության որոշակի հիմքեր կան: Նա նկատեց, որ իշխանությունը, քաղաքական վերնախավը գիտակցում են, որ այսպես շարունակելը հղի է լուրջ հետևանքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել