View image on Twitter

Թոլքինի երկրպագուները կարող են ցնծալ. Ռուսաստանում «Հոբիթը» ֆիլմի պրեմիերայի օրը՝ այս հինգշաբթի,  Մոսկվայի  Բիզնեսի միջազգային կենտրոնի 43 հարկանի «IQ квартал» կառույցի վրա կլուսարձակի Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռահատորում հիշատակված Մթության տիրակալ Սաուրոնի աչքը։ Այս մասին հայտնել է «The Hollywood Reporter Russia»-ն։ 


Աչքը ստեղծող արվեստագետների խումբն («Cвечение») այն նախագծել է ի պատիվ Թոլքինի հրաշալի սագայի ու դրա հիման վրա նկարահանած ֆիլմերի։ Նրանք նշել են, որ Մորդորի Չարի տիրակալի աչքը «թույլ կտա միլիոնավոր երկրպագուների հայտնվել Միջերկրում (հորինված աշխարհ է, որտեղ զարգանում են Թոլքինի ստեղծագործություններում նկարագրված իրադարձությունները)»։  Թոլքինի սագայում Աչքը իշխանության ու վախի խորհրդանիշն է, որի միջոցով Չարի տիրակալ Սաուրոնը գործադրում էր իր կամքը Միջերկրում։ Աչքը գտնվում էր Բարադ-դուր  աշտարակի վրա. ամրոց, որից Սաուրոնը հսկում էր աշխարհը։ Ամենատես աչքը զանգվածային հսկողության ու կառավարման խորհրդանիշն է։
Թոլքինի վեպը էկրանավորել է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը։ «Մատանիների տիրակալը» ֆիլմի առաջին մասն էկրաններ բարձրացավ 2001թ․-ին։ Ֆիմի միջազգային հաջողությամբ ոգեշնչված ռեժիսորը ֆիլմեր նկարահանեց նաև Թոլքինի «Հոբիթը» գրքի հիման վրա, որի երրորդ մասը համաշխարհային կինոթատրոննների էկրաններ կբարձրանա արդեն այս ամիս։
Ստորև դիտեք «Հոբիթը. Հինգ զորքերի ճակատամարտը» ֆիմի թրեյլերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել