1. ԵՍ ԱՌԱՆՑ ՔԵԶ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԵՄ

Հարաբերությունների սկզբնական փուլում ամուսինները մինչև ականջները սիրահարված են լինում մեկմեկու: Նրանք իրենց մտերիմներին ու ընկերներին հիացած պատմում են, թե իրենց երկրորդ կեսը որքան նման է իրենց, ասում, որ իրենց հետաքրքրություններն ու կյանքի նկատմամբ ունեցած հայացքները լիովին համընկնում են, իսկ հայտնաբերված աննշան անհամապատասխանություներն էլ էական չեն թվում և տեղավորովում են ձևակերպման շրջանակներում:
Ֆիզիկական մերձեցման մշտական ցանկությունն էլ գործնականում հարթում է հանկարծակի ծագած բոլոր բացասական զգացմունքները:

Հոգեբանները խորհուրդ են տալիս վայելել առաջին փուլի էյֆորիան, բայց հիշել, որ այդ երանելի վիճակը չի կարող հավերժորեն շարունակվել: Երբ միմյանցով զմայլվածությունն սկսի անկում ապրել, պետք չէ հուզվել, կրքով հագեցած սիրահարվածությունն ամենևին էլ այն ունիվերսալ սոսինձը չէ, որն ամուսիններին միմյանցից անբաժան է պահում:

2. Որտեղ էին իմ աչքերը

Վաղ թե ուշ հասնում է սթափվելու պահը: Արդեն ակնհայտ են դառնում բնավորություններում, հետաքրքրություններում, սովորություններում առկա տարբերությունները: Գործն ավելի է բարդանում նաև այն պատճառով, որ նախկին ֆիզիկական ձգողականությունն աստիճանաբար անկում է ապրում: Վիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ ամուսինները, որպես կանոն, համատեղ կյանքի հենց այդ ժամանակահատվածում են բախվում ֆինանսական և կենցաղային խնդիրներին, ինչպես նաև փորձում միմյանց միջև բաշխել ընտանեկան դերերն ու պարտականությունները:

Հոգեբանները խորհուրդ են տալիս էական տարաձայնությունների ծագման դեպքում խուճապի չմատնվել և չհուսահատվել: Հիշեք, որ դրանք անխուսափելի են, և այն փաստը, որ դրանք արդեն ծագել են, դեռևս չի նշանակում, որ դուք սխալվել եք ձեր կողակցի ընտրության հարցում: Դա պարզապես նշանակում է, որ հասել է ձեր ամուսնության վրա ստեղծագործական աշխատանք տանելու պահը: Գլխավոր բանը, որ պետք է սովորեք, այն է, թե ինչպես կարելի է կոֆլիկտային իրավիճակներից դուրս գալու կառուցողական լուծումներ գտնել: Իրարից մեկուսանալու փոխարեն բաց մի թողեք ինտիմ կյանքը թարմացնելու հնարավորությունները:

Ամբողջական՝ լսել հոլովակում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել