Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ դերասան հումորիստ Հովհաննես Ազոյանը կարծում է, թե անխուսափելի քայլն արված է և այլևս ուշ է հետքայլի համար: Նրա համոզմամբ, այդ մասին պետք էր մտածել նախորդ տարվա սեպտեմբերի 23-ին, երբ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնում միանալ ԵՏՄ-ին:

«Հիմա արդեն ուշ է, ունենք այն ինչ ունենք: Մեր երկիրը այդքան ռեսուրս չունի և ժողովուրդը պատրաստ չէ դեմ գնալ ցավոք: Բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանը ծակ նավ է, իսկ մենք հիմա այդ ծակ նավի մեջ ենք: Չգիտեմ ես լավ բան չեմ սպասում»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա: 

Իսկ եթե գտնում է, որ կանխարգելիչ միջոցառումների մասին պետք էր ավելի շուտ մտածել, ուրեմն ինչու՞ դա տեղի չունեցավ: Այս հարցին դերասանը պատասխանել է հետևյալ կերպ. «Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտում կարծում եմ մեծ է, իսկ քաղաքական ուժերից ոչ մեկը չփորձեց դեմ գնալ ռուսական ազդեցությանը: Կարծում եմ՝ դա էր պատճառը: Եթե ուզում ես խաղացող լինել քաղաքական դաշտում, ապա ռուսական ազդեցությանը դեմ չպետք է գնաս: Երևի, այս սկզբունքից օգտվեցին բոլոր քաղաքական ուժերը, դրա համար հիմա ունենք այն, ինչ ունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել