«Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է` ինչո՞ւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն միանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնություններին: Թե ինչու Երևանում կազմակերպած ժողովին ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից ներկայացուցիչներ չկային, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ եղել են դեպքեր, երբ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միջոցառումներ են կազմակերպել, որոնց «Ժառանգությունը» չի մասնակցել:

Անդրադառնալով այն լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողովներ ու նախաձեռնություններ ներկայացնելով, որոնց չեն միանում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, փորձում է հիմնավորումներ ու արդարացումներ առաջ քաշել` հետագայում «եռյակը» լքելու համար, կուսակցության փոխնախագահն ասել է, որ նման խնդիր գոյություն չունի: 

Ի՞նչը կստիպի «Ժառանգությունը» լքել եռյակը, հարցին Ա.Մարտիրոսյանը պատասխանել է. «Օրակարգի փոփոխությունը միայն` իշխանափոխության պահանջից հրաժարվելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել