«Իշխանության վերին օղակներում նշում են, որ հունվրի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Տնօրհնեքը, տեղի է ունենալու մի բան, որն, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը:

Ջրօրհնեքի արարողության ընթացթում Հայ-առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաշի կնքահորը: Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Սեյրան Օհանյանը համարվում է 2018-ի նախագահի ամենահավանական թեկնածուն: Նրան իշխանության վերին օղակներում շատերը արդեն դիտում են որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ: Մեր աղբյուրները հայտնում են, որ սահմանադրական հանրաքվեն (որին ամեն կերպ ձգտում է Ս.Սարգսյանը) տապալվելու դեպքում կառավարման գործող համակարգի պայմաններում Սարգսյանի համար մեծ լիազորություններով նախագահի ամենանախընտրելի թեկնածուն Սեյրան Օհանյանն է։ Մինչ այդ, սակայն, Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձելու է հասնել քաղաքական կոնսոլիդացիայի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել