1in.am–ը գրում է.

1943264ef1c6637d036

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Մելանյա Անանյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:

21-ամյա Մելանյան մեղադրվում է այն բանի համար, որ 2014 թվականի ապրիլի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում սուտ հաղորդում է տվել, իբր իր քրոջ ամուսինը իրենց տանը ապրիլի սկզբներին իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել, ինչպես նաև իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Մելանյան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել