Ամերիկյան Entertainment Weekly ամսագրի ընթերցողներն ընտրել են հեռուստասերիալների ամենասեքսուալ տեսարանները:
Քվեարկության արդյունքում առաջին տեղում է հայտնվել «Վամպիրի օրագրերը» սերիալից Ելենայի և Դեյմոնի՝ սիրով զբաղվելու տեսարանը:
Երկրորդ հորիզոնականում են Քեյթը և Սոյերը՝ «Կենդանի մնալ» հեռուստասերիալից:
Երրորդ տեղում «Բամբասկոտը» սերիալից Չաքի և Բլերի՝ սիրով զբաղվելու տեսարանն է:
Չորրորդ տեղը զբաղեցրել են «Բաֆֆի՝ վամպիրների կործանիչը» սերիալից Բաֆֆիի և Սփայքի մասնակցությամբ տեսարանները:
Լավագույն հնգյակը եզրափակում են Քերին և Պարոն Բիգը՝ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալից:
Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/111885.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



