Խնայեք Ձեզ, երկար և կլանված մի նայեք այս նկարին: Եթե Դուք անդադար նայեք նրան 15 րոպեի ընթացքում, ապա ռիսկը մեծ է, որ Դուք կկորցնեք Ձեր տեսողությունը 3 ամսով կամ ավելի քիչ, եթե բախտներդ բերի: Հիշեցնեմ, որ բլոգը պատասխանատվություն չի կրում Ձեր բուժման ծախսերի համար :D


 

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի էֆֆեկտը գործի, 15 րոպեի ընթացքում նայել մերթ կանաչ, մերթ մանուշակագույն գծերին՝ ամեն մեկին հատկացնելով 30 վայրկյան: Սպիտակ նկարի ուղղահայաց գծերը Ձեզ կանաչ կթվան, իսկ հորիզոնականները՝ մանուշակագույն, իսկ սպիտակ ֆոնի փոխարեն կտեսնեք շախմատի տախտակ՝ գույնզգույն ճաղերով: 
Սա կոչվում է ՄակԿոլլաֆի էֆֆեկտ. անգույն ճաղերը թվում են գունավոր, և դա կախված է գծերի դիրքից: Եթե Դուք նայել եք սև գծերին կանաչ կամ մանուշակագույն ֆոնի վրա, ապա այդ նույն գծերը սպիտակ ֆոնի վրա կտեսնեք կանաչ կամ մանուշակագույն: Այս էֆֆեկտն առաջանում է նույնիսկ այն դեպքում, երբ նկարին նայում են մեկ աչքով: Կարծիք կա, որ դա ազդում է ոչ թե աչքի վրա, այլ ուղեղի ազդակների:
Եթե Դուք որոշել եք փորձել սա (ինչը ես Ձեզ խորհուրդ չէի տա), ապա հնարավոր հետևանքներից խուսափելու համար պետք է նույնը կրկնեք հակառակ դիրքերով՝ սկզբում մանուշակագույն, հետո կանաչ: 15 րոպե հետո Ձեր ուղեղը կվերադառնա իր բնականոն աշխատանքին, հավանաբար: Բայց կարող է և չվերադառնա: Այնպես որ, իսկապես, պետք չէ փորձել, ուղղակի իմացեք, որ նման էֆֆեկտ գոյություն ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել