Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչու՞ են մեր աղջիկները բոլորը ձգտում իրար նմանվել: Ում նայում ես՝ նույն շպարը (անկախ դիմագծերից), նույն սանրվածքը` երկարացված մազեր (անկախ գլխի, դեմքի ձևից ) ու գրեթե նույն կառուցվածքը, (մի տեսակ նիհար, (ոնց որ հյուծված լինեն)): Հագուստի մասին էլ չասեմ: Ու տարօրինակ բան, անգամ ձայներն է սկսել նմանվել մեկը մյուսի (մի տեսակ նվնվալով են խոսում): Եվ վերջապես, այս ամենը կատարյալ են դարձնում շնիկները, որ դնում են  թևի տակ (ի՞նչ եք մտածում) ու աննպատակ քայլում են մեր քաղաքում, հիմնականում օպերայի տարածքում: Լավ, չե՞ն հասկանում, որ միանման լինելն ահավոր վատ բան է, որ եթե մեկի մոտ դա գեղեցիկ է նայվում, ապա հեչ պարտադիր չէ, որ իրենց մոտ էլ նայվի: Իսկ վերջում այս ամենը նկարել ու էդ նկարները ցանցերում տարածելը պարտադիր պայման համարողները, շունչները պահած, սպասում են տակի մեկնաբանություններին (հիմնականում նույն մարդիկ են գրում իրար), մոտավորապես էս ոճի մեջ, Վայ ՋԱՆ, վայ էն ում ՄՐՈՒԹՆ Ա, ու նմանատիպ պուսի-մուսի բառեր:

Հ.Գ. Ասածս էն ա՝ բոլորս էլ հասկանում ենք՝ ինչի համար ա էդ ամենն արվում, բայց, աղջիկներ ջան, էդպես չեն ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ!!!!!....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել