Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրալին»։ Հանդիպումը ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Սպարտակի» կազմում հանդիպման առաջին րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով իրեն հատկացված խաղաժամանակում դարպասին այդպես էլ հարված չի կատարել։ 56-րդ րոպեին Մովսիսյանը խաղադաշտում տեղը զիջել է ռուս երիտասարդ հարձակվող Դենիս Դավիդովին։ Կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով։
Ինչպես նախորդ տուրի «Լոկոմոտիվ» - «Ուրալ» մրցավեճում, այս խաղում եւս, Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի հայտացուցակից բացակայել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի անունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/12/08/yura-spartak/1529772
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել