Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ընկերները կարող են որոշել, թե որքան երկար կապրի մարդը: Ուսումնասիրողները վստահ են, որ մտերիմ մարդիկ մյուսներից ավելի լավ կարող են գնահատել անձնական հատկանիշները, որոնք կապված են երկարակեցության հետ, գրում է Vesti.ru-ն: Վաշինգտոնի համալսարանից Ջոշուա Ջեքսոնը և նրա գործընկերները եկել են այն եզրահանգման, որ մարդուց նրա խառնվածքի մասին հարցնելու փոխարեն ավելի հեշտ ընկերներին խնդրել գնահատել այն: Իրենց ուսումնասիրության համար նրանք օգտվել են Kelly/Connolly Longitudinal Study երկարաժամկետ ուսումնասիրության տվյալների բազայից: 1930թ. 20 տարեկանից բարձր 600 մարդ հրավիրվել են անձերի և նոր ձևավորված ամուսնությունների ուսումնասիությանը մասնակցելու նպատակով: Այդ ուսումնասիրության ժամանակ ուշադրություն է դարձվել անձի ինքնագնահատականին, ինչպես նաև նրա հինգ ընկերների գնահատականներին: 75 տարի անց ուսումնասիրողները գտել են փորձի մասնակիցների տվյալները և հետևել, արդյոք իրականացել են երկարակեցության այն գնահատականները, որոնք ընկերներն ակամա տվել են իրենց ընկերոջ վերաբերյալ: Պարզվել է, որ մտերիմները կարողացել են բացահայտել և գնահատել անձի այն հատկանիշները, որոնք կապված են կյանքի տևողության հետ: Երկարակեցության հիմնական հատկանիշներից ամենագլխավորներն են բարեխղճությունը ու փորձերին բաց լինելը, բարեհամբույր լինելը և էմոցիոնալ կայունությունը: Այս հատկանիշներով մարդիկ, ինչպես պարզվել է, ավելի երկար են ապրում նրանց հետ համեմատած, ում մոտ նման հատկանիշները բացակայում են:
1in.am-ը գրում է․



