Interpress.am-ը գրում է․
Այս շաբաթվա սկզբին կարճ, սակայն հետաքրքիր մի գրառում հայտնվեց YouTube-ում Google+-ի էջին: ««Gangnam Style»-ն այնքան շատ են նայել, որ մենք պետք է թարմացնենք համակարգը»,-նշվում էր այդտեղ: Տարօրինակ երաժշտական տեսանյութը, որտեղ կորեացի ռեպերը հավակնում է կովբոյ լինել ամենատարբեր անհարմար տեղերում, 2012 թվականի հուլիսին ինտերնետում հայտնվելուց հետո պայթուն էր ողջ աշխարհում:
Անգամ վիրուսային փուլից հետո, երբ տրաֆիկը հանդարտվել էր, դիտումները այնուամենայնիվ շարունակում էին աճել դանդաղ, սակայն հաստատուն կերպով, մինչև որ այն հասավ կրիտիկական 2,147,483,647 դիտումներին: Բայց ինչո՞ւ հենց այս թիվը խնդիր դարձավ:
Ամեն անգամ, երբ համակարգչի մեջ տվյալներ են ստեղծվում, այն պետք է զբաղեցնի համակարգչի հասանելի օպերատիվ հիշողության մի մասը: Սա ճշմարտություն է անգամ այն ամբողջության համար, որը կսկսի ավելի ու ավելի շատ հիշողության բիթեր պահանջել ամեն անգամ, երբ թիվը մեծանա: 32-բիթ-ում ամենամեծ թիվը, որ կարող է ներկայացվել 2,147,483,647-ն է: Սա ավելի քան բավարար է սովորական հաշվարկների համար, սակայն սա բավարար չէ Psy-ի վերաբերյալ օնլայն հանրության ախորժակը բավարարելու համար:
Այն դեպքում, երբ ավելի մեծ թվեր են պետք, օրինակ երբ հաշվարկները ներառում են ԱՄՆ դոլարների բազմաթիվ տրիլիոնները, կամ աստղագիտական չափումներ են կատարվում, հնարավոր է օգտագործել 64-բիթ համակարգը: Տվյալների կետերից յուրաքանչյուրի ծավալը կրկնապատիկ ծանրանում է, սակայն դրանք այժմ կարող են ավելի մեծ թվեր ներառել: Եվ ո՞րն է նոր 64-բիթ համակարգի սահմանը: Դա 9,223,372,036,854,775,808-ն է: Սա այն սահմանն է, որ Psy-ի երաժշտական վիդեոն պետք է հաղթահարի YouTube-ի հնարավորությունները երկրորդ անգամ գերազանցելու համար:
Երբ «Gangnam Style»-ը անցած մայիսին հաղթահերց 2մլրդ-ի շեմը, որն այդ ժամանակի ռեկորդն էր, Google-ի ինժեներները նշեցին, որ այն շուտով կարող է անցնել 32-բիթի սահմանը: Այն ուղղումն այնքան հեշտ էր, որքան որ 32-ից 64-բիթի տվյալների հիշողության ծավալի փոփոխությունը, որն իրականում հարաբերականորեն փոքր փոփոխություն էր: Դա իրականում «YouTube-ի կոդը», առավել ևս «համացանցը կոտրել» չէ՝ ցանկացած իմաստով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ