Հաջորդ տարվա պետական բյուջեից գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտների զարգացմանը կուղղվի 85 մլրդ դրամ, իսկ առողջապահության ոլորտին կհատկացվի 83 մլրդ դրամ: Առողջապահությանն ուղղված ծախսերը բաշխվելու են հետևյալ կերպ: Ծախսերի 83%-ն ուղղվելու է հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններին, իրականացվելու է 500 մլն դրամ արժողությամբ սրտի անհետաձգելի 500-600 լրացուցիչ վիրահատությունների ծրագիր: Ամբուլատոր-պոլիկլինիկային օղակի կողմից իրականացվելու են սկրինինգային ծրագրեր հիվանդությունների վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով: Կառավարության գործունեության թիրախային հիմքում է կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում՝ դրանց համալիր մատուցման խնդիրը: Հաջորդ տարի սպասվում են զգալի փոփոխություններ աշխատավարձների և նպաստների բարձրացման մասով: Հաջորդ տարվա պետական բյուջեից շարունակվելու են ֆինանսապես աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1515131222105281&id=100008252523676&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել