Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում դրված են մեր կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Հաջորդ տարվա բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն: Ծախսերի ամբողջ ծավալի կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը: Պետք է նշել նաև, որ բյուջեում մեծ կշիռ ունեն պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը, որոնք գումարային տեսանկյունից կազմում են 199 մլրդ դրամ: Եթե հաշվենք տոկոսայինով, ապա այդ ոլորտներին ուղղված գումարները կազմում եմ հաջորդ տարվա բյուջեի 21.4%-ը: Ինչ վերաբերում է կրթական ոլորտին, ապա այնտեղ նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել 127 մլրդ դրամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor/posts/1624805831080040?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել