Armnewstv.am-ը գրում է․
Սահմանափակումը հանվեց: Հայաստանցիները արտասահմանից ծանրոցներ կարող են ստանալ որքան ուզեն ու երբ ուզեն, և դրա համար լրացուցիչ մաքսատուրք չվճարել: Նախկիում էլ էր դա հնարավոր, բայց անվճար` միայն 6 ամիսը մեկ:
Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից եկող ծանրոցների քանակը նախաամանորի շրջանում ավելի է շատացել: Գայթակղվել պետք չէ, որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կան: Եթե ստացվող ծանրոցի քաշը լինի 20 կգ -ից ավելի, իսկ արժեքը գերազանցի 150 հազար դրամը, ստիպված կլինեք մաքսատուրք վճարել: Հիմք կընդունվի ծանրոցի հետ ուղարկվող հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի ձեռքբերման գինը, դրա բացակայության դեպքում մաքսային մարմինը օրենքով նախատեսված մաքսային արժեքի կարգերը կկիրառի:
Տեսանյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/38254
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել