Այսօր առավոտյան Զեյթունում տաքսիներից մեկի վարորդին մոտենում է մի սիրիահայ ու հարցնում՝ մինչև կենտրոն որքան գումարով կհասցնի: Տաքսիստը՝ պատկառելի տարիքի մի մարդ, ժպտում է ու ասում՝ Սիրիայի՞ց ես ախպեր, գումար չեմ վերցնի, վիճակը էնտեղ վատ ա, էկել եք հայրենիք, մենք ձեզ ստեղ պետք ա լավ նայենք, դուք հայի անունը միշտ բարձր եք պահել դրսում...Սիրիահայը զարմացել էր:
Լուրջ եմ ասում, մոտեցա անձամբ ու շնորհակալություն հայտնցեի տաքսու վարորդին, որ իր նման մարդիկ կան մեր երկրում, որ հերթական անգամ սփյուռքահայի տեսնելով՝ 5000 դրամ չեն ուզի իրենից 7 կմ-ի համար... Մենք լավ ենք, մենք լավ ազգ ենք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ani.margaryan.58/posts/413453938721569
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել