1in.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով: Tuttosport-ի տեղեկությունների համաձայն` առաջիկա օրերին մյունխենյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն, իսկ գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ Բոնուչիի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է թուրինյան ակումբի 14 հանդիպումների:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1498950.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել