Տարածված սեռավարակներ՝ տրիխոմոնիազ. նախանշանները, վտանգները, ախոտորոշումն ու բուժումըAroxj.am–ը գրում է.

Հայաստանում վերջին շրջանի ամենից շատ տարածված սեռավարակներից մեկը տրիխոմոնիազն է: Այն հայերի շրջանում համեմատաբար «նոր» սեռավարակ է, սակայն արագ փոխանցվող ու տարածվող: Տրիխոմոնիազը սեռավարակ է, որը բորբոքում է առաջանցում միզասեռական համակարգում: Այս վարակը ձեռք է բերվում սեռական ակտի ընթացքում: Կենցաղային ճանապարհով վարակվելը քիչ հավանական է, սակայն բացառված չէ, եթե դուք օգտագործեք այն հիգիենայի պարագաները, որոնք գործածել է տրիխոմոնիազով վարակված մարդը:

Ինչպես է վարակը գործում և ինչ նախանշաններ կան

Կանանց մոտ տրիխոմոնիազը արտահայտվում է արգանդի (կոլպիտ), արգանդի վզկի (ցերվիցիտ) բորբոքումներով, ինչպես նաև սեռական ակտի ընթացքում անհրաժեշտ նյութի գեղձերի բորբոքմամբ:

Տղամարդկանց մոտ հաճախ տրիխոմոնիազը բորբոքում է առաջացնում միզուղիներում (ուրետրիտ) և վահանագեղձում (պրոստատիտ):

Նախանշանները

Կանանց մոտ . Առաջին հերթին արգանդից սպիտակավուն, փրփրոտ արտադրություն է լինում: Տրիխոմոնիազի դեպքում այդ արտադրությունը փտծ ձկան հոտ է ունենում: Բացի այդ կանանց արտաքին սեռական օրգանների վրա կարմրություն է հայտնվում, այրոցի զգացողություն, սեռական ակտը ցավոտ է անցնում: Եթե տրիխոմոնադները հայտնվել են միզուղիներում , ապա ցավեր կլինեն նաև միզելու ժամանակ

Տղամարդկանց մոտ. Տղամարդկանց դեպքում, հիվանդությունը հիմնականում անցնում է առանց նախանշանների: Գլխավոր ու գրեթե միակ նախանշանը միզելու ընթացքում ցավերն ու այրոցքն են:

Ինչով է այն վտանգավոր

Կանանց դեպքում այն կարող է անպտղության պատճառ դառնալ: Տղամարդկանց դեպքում, այն այսպես ասած սոսնձում է սպերմատազոիդները և <<վերցնում է>> դրանցում առկա բոլոր հատկությունները: Բացի այդ տրիխոմոնադները կարող են պարունակել նաև այլ միկրոօրգանիզմներ, ինչպես օրինակ հոնոկոկը (հոնորեա) և տրեպոնեմը (սիֆիլիս): Սրանք գտնվելով տրիխոմոնադների ներսում անհասանելի են դառնում դեղամիջոցների ու պրեպարատների համար: Այնպես, որ քանի դեռ չեք բուժել ու վերացրել նրանց, ձեզ չի հաջողվի չեզոքացնել նաև մյուս վեներական հիվանդությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել