Այնքան է շիկացել ոգևորությունը, իշխանափոխության և հակառուսականության ջատագովների կոչերը արդեն հասել է սփյուռքի մեր երիտասարդությանը... Շատ չէի ուզենա խորանալ, որովհետև իմ հոգս չէ այդ տեսակ սին, ունայն բաներով զբաղվելը: Սակայն, երբ երեկվա լակոտներն ինձ անվանում են ստրուկ, գործակալ, դավաճան, ԿԳԲ, զրպարտում են՝ մինչև ընդհուպ ամոթանքներ ու խորհուրդներ տալով Մոնթեի ու Կարոյի անունները չարտասանել կամ Եռաբլուր չայցելել և այլն... Նույնիսկ խոստանում են ապրիլի 24-ի օրորվ ինձ ապտակել...
Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ էլ քաղաքական դեմքերի հետ գործ ունեմ: Ինչքան կարող եմ, այս բոլոր շարժումներին և «հեղափոխություններին» ու մասխարայություններին միայն որպես զբաղմունք հետևում եմ: Այո՛, ես համարում եմ, որ ՀՀ նախագահը մեր բանակի գերագույն հրամանատարն է: Այո՛, ես հավատում եմ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է՝ իր լավ ու վատ կողմերով, և դա իմ համոզմունքն է, իմ սեփական իրավունքն է: Ով չի հավանում, չի ընդունում կամ հանդուրժում՝ գրողի ծոցը... Ես միայն ու միայն իմ Հայրենիքի զինվորն եմ, և ինձ համար վերևում Աստված, ներքևում՝ Հայոց Բանակն ու Հայաստանը: Միակ իմ կյանքի մնացած օրերի իղձն ու երազանքն է սփյուռքահայերի հայրենադարձությունը, Հայաստանում վերջնական հաստատվելը, և այս միտքը և ցանկությունը շատերի մոտ արդեն արթնացել է՝ ազատվել ստույգ ձուլումից և հեռվից կեղծ հայրենասիրություն խաղացողներին ճշմարիտ ուղին ապացուցելու, պարապ խոսակցություններին վերջ դնելու:

Հ.Գ. ԵՐԲԵՔ ՉԵՄ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԻՄ ՄՏՔԵՐԸ, ՈՉ ԷԼ ԹՈՒՅԼ ԵՄ ՏՎԵԼ, ՈՐ ԻՆՁ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐԵՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել