Այդ տարին շատ բուռն սկսվեց, ընթացավ և ավարտվեց: Այդքան իրադարձություն մեկ տարու՞մ։
Դպրոցական էի: 8-րդ դասարանում: Հանրահաշվի դաս էր:
Մոսկովյան փողոցով պարբերաբար անցնում էր խորհրդային զրահատեխնիկան: Գնում էին դեպի օպերա, Լենինի հրապարակ:
Երկրաշարժի առաջին հարվածից հետո մեր ուսուցիչը կարծեց, թե նորից տանկերն են անցնում շենքի կողքով: Գետնի տակից ինչ-որ աղմուկ էր լսվում: Դղրդյուն: Մի պահ դադար և նորից:
Երեխաները դուրս թռան դասարանից` 3-րդ հարկում էինք:
Առաջին հարկում պահակը փակել էր դռները և ոչ ոքի դուրս չէր թողնում: Պատկերացնու՞մ եք։
Ուսմասվարը բոլորին ուղարկեց դասարաններ:
Երբ դասերից հետո եկա տուն, մեր լենինականցի հարևանն ասաց, որ մեծ ավերածություններ կան Լենինականում:
Մեքենայով բոլորն ուղևորվում էին այնտեղ:
Նեղ ճանապարհները փակվել էին: Հեռուսատեսությունը ոչինչ չէր ասում:

Երեկոյան հարևանի լենինականցի բարեկամները եկան մեր տուն: Նրանց պատմածներն անհավատալի էին: Նրանք այլևս ոչ տուն ունեին, ոչ քաղաք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել