7 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1988-էն ետք, կարծես նոյն մարդը չէինք....Հայութիւնը դարձեալ համախմբուած էր մէկ եւ միեւնոյն նպատակին շուրջ, սիրտերը միեւնոյն ցաւով կը տրոփէին, օտարացած կամ անտարբեր հայեր վերադարձած էին հայութեան գիրկը....ժլատ ու կծծի կարծուած հայեր առատօրէն կու տային դրամ եւ ինչք՝ օգնութեան փութալու աղէտեալ իրենց հայրենակիցներուն....ԱՅԴ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ թերեւս միակ լուսաւոր կէտն էր՝ մեծ աղէտին պատճառած ահաւոր դժբախտութեանց, մահ ու աւերին մէջ.... Երանի լաւ օրերուն ալ ՀԱՅԸ ՀԱՅՈՒՆ ըլլայ զօրակից ու զօրավիգ, ՍԷՐՆ ու ՄԻՈՒԹԻՒՆԸ դառնան համատարած մէկզմէկու հանդէպ....Յայնժամ ո՛չ մէկ բան կրնայ յաղթել մեզ....ՄԵՆՔ ԿԸ ԴԱՌՆԱՆՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/744897818934666?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել