Ankakh.com-ը գրում է

Երիտասարդ մոլդովուհին Լենինական էր եկել տեքստիլ կոմբինատում աշխատելու, որտեղ էլ ծանոթացել էր ապագա ամուսնու հետ: Հայկական հարսանիք են անում, ու Նինան սիրով համաձայնում է վերցնել ամուսնու ազգանունը և իր կյանքը կապել Հայաստանի հետ: Դստեր՝ Դոնարայի ծնունդով ամուսինների երջանկությունն ավելի է ամրապնդվում: Սակայն 88-ի սարսափելի երկրաշարժը մեկընդմիշտ խաթարում է երիտասարդ ընտանիքի ճակատագրը:

Նինա

«Արևոտ օր էր,- հիշում է Նինան,- առավոտյան արթնացանք, ամուսնուս աշխատանքի ճանապարհեցի: Սենյակում կար էի անում, երբ հանկարծ պատերը սկսեցին շարժվել: 4 ամսական աղջիկս մյուս սենյակում սայլակի մեջ քնած էր, վազեցի մոտը: Այդ պահին արթնացավ և ժպտաց, ինչպես միշտ: Ձեռքս սայլակին դրեցի ու մեկ էլ զգացի, որ մթության մեջ ներքև եմ իջնում: Այդ ձեռքս սայլակին էլ մնաց…»:

Երբ Նինան ուշքի է գալիս, զգում է, որ փլատակների տակ է: Հազիվ կարողանում է գլուխն ու մի ձեռքը շարժել: Որոշ ժամանակ անց հեռվից ձայներ է լսում, փորձում է օգնություն կանչել, բայց արձագանք չկար ու չկար: Ժամանակն անցնում էր, Նինան չէր հասկանում՝գիշեր է, թե ցերեկ, նա միայն սպասում էր…

Դժվար էր հավատալ, որ պանելային կույտի վերածված 9 հարկանի շենքի փլատակների տակ կարող էր կենդանի մարդ լինել: Բայց հանկարծ երրորդ օրը փրկարարները լսում են Նինայի ձայնը: Նրանք դեռ երկար պետք է չարչարվեին նրան դուրս բերելու համար: Երկու օր ֆրանսիացի, ռուս, վրացի, դաղստանցի և բելառուս փրկարարները պայքարում են Նինայի կյանքի համար: Ի վերջո, նրան դուրս են բերում՝ հենց փլատակների տակ հեռացնելով մի ոտքը: Մյուս ոտքն ու ձեռքը հեռացնում են հիվանդանոցում:

Մեկ ամիս երիտասարդ կինն ուշքի չէր ալիս կատարվածից, ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվել, սակայն իրականությունն այնքան սարսափելի էր, որ դժվար էր հավատալ ու համակերպվել: Դժոխային երկրաշարժը նրանից խլել էր ամեն ինչ՝ սիրելի ամուսնուն, նորածին դստերը, երկու ոտքն ու մի ձեռքը:

Նինայի ամուսինը

Ցավոք, Միության փլուզումը, նոր իրավիճակը, ֆինանսների բացակայությունը խանգարում են գործին, և նա վերադառնում է Հայաստան, ուր, սակայն, չկային համապատասխան մասնագետներ: Բացի այդ, նա բոլորովին միայնակ էր, չուներ հարազատներ, որոնք կստանձնեին նրա երկարատև խնամքը պրոթեզավորումից հետո: Նինայի միակ հույսը Մոլդովա՝ մոր մոտ տեղափոխվելն էր: Գիտեր, որ միայն մայրը կարող է իրեն խնամել, սակայն չէր ուզում, որ նա իրեն այդ վիճակում տեսնի, և հույսով սպասում էր, որ պրոթեզավորման հարցը կլուծվի, և մայրն իրեն ոտքի վրա կանգնած կտեսնի: Ցավոք, այդ ընթացքում մայրը մահանում է՝ այդպես էլ չտեսնելով դստերը: ՙԵս չգիտեի՝ հիվանդանոցից հետո ուր գնալ,- պատմում է Նինան,-մայրս չկար, իսկ քույրերս ու եղբայրս ամուսնացած էին, ամեն մեկն իր կյանքն ուներ, ես չէի ուզում բեռ դառնալ նրանց համար, և որոշեցի մնալ Հայաստանում՚:Նինային երկարատև բուժում էր սպասում. Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, որտեղ էլ սկսում են ոտքերի պրոթեզավորման գործընթացը:

Երեք տարի անընդմեջ հիվանդանոցներում անցկացնելու և բազմաթիվ վիրահատությունների արդյունքն այն էր, որ նա հնարավորություն ուներ շարունակելու կյանքը անվասայլակին: Իսկ թե որտեղ պետք է ապրեր հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հայտնի չէր: Նինան նամակներ է գրում պետական կառույցներին, և նրան վերջապես մեկսենյականոց մի բնակարան են հատկացնում, որն ուներ ընդամենը 4 պատ, իսկ ինքը՝ ընդամենը մեկ ձեռք:

Սկսվում է կյանքի համար պայքարի մի նոր փուլ: Նինան սովորում է մեկ ձեռքով լվանալ, եփել, մաքրել, հավաքել, իսկ առջևում 90-ականների ցուրտ ու մութ տարիներն էին, երբ անգամ ձեռքուոտքով մարդկանց համար էր հացի խնդիրն անլուծելի:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել