Untitled

Երբ անցյալը շեղում է՝ անջատում ես,  ապագան չի ոգևորում՝ վարագուրում ես, ընկղմվում ես ներկայում…

«Սեբաստացիներ» ռադիոն, իր պարբերականությամբ մրցակից ֆիրմա է իմ Օրագրին. այսօր ես լսեցի նրա 20-րդ հաղորդումը… Ասենք շնորհավոր։ Ես ռադիոհաղորդումները մեր բաց չեմ թողնում. այսօր անգամ Դավիթն էր զվարճանում ռադիոյի՝ Գեղարվեստի դպրոցի շուտասելուկներով…
– Ինչո՞ւ են շտապում, արագ-արագ ասում են, որ հետո ո՞ւր գնան…

«Նոր» ռադիոյին ձեռաց պատասխանեմ։ Կրթահամալիրի գործիքաշինական արհեստանոցը, հենց վաղն էլ կարող է բացել իր դռները, գործել… Ի՞նչն է խանգարում, կամ ի՞նչ է պետք դրա համար… Կահավորված-նորոգված-ընդարձակ, փայտամշակման-մետաղամշակման հաստոցներով-գործիքներով համալրված արհեստանոցին եռանդուն-ստեղծագործ մասնագետ-ղեկավար է պետք, ու վերջ… Ինչո՞վ պիտի զբաղվի… Կրթահամալիրի սովորողների-սաների ուսումնական գործունեության համար անհրաժեշտ երաժշտական ամեն տարբեր գործիքների նորոգմամբ-հավաքմամբ-ստեղծմամբ, ամենափոքրերին անհրաժեշտ հողագործական- պարտեզային գործիքների ստեղծմամբ… Բնագիտա-տեխնիկական գործունեության համար սարքեր ստեղծելով… Դուք էլ ավելացրեք, ու փնտրենք արհեստանոցի ղեկավարին միասին՝ ձեր հարազատների, ծանոթ-հարևանների շջանում… Առաջարկեք, երաշխավորեք։ Կրթահամալիրի այս փուլում նոր մասնագետներով համալրման գործուն միջոց է ճանաչել-երաշխավորելը։ Այդպես հրապարակավ փնտրեցինք-հանդիպեցինք նախնական զինվորական պատրաստության մասնագետ զինղեկին։ Փոխգնդապետ Սաղաթել Խլղաթյանի մուտքը երեկ Մարմարյա սրահով եղավ՝ հանդիսավոր, 15։15-ի մեր մեդիաուրբաթ-համերգին… Լավ մեկնարկ է. Խլղաթյանը վստահելի կենսագրություն, երաշխավորություններ ունի և վճռական-հաստատակամ-շատ է ուզում կրթահամալիրում աշխատել… Շատ ուզենալ. միայն այս դեպքում կարող ես ինքնաարտահայտման համար լիարժեք օգտագործել ամբողջական խթանող, ներդրման համար ամենաբարենպաստ կրթական միջավայրը։

Երևանում այսօր ինքնաբուխ զբոսնել են Արմինե Թոփչյանն ու Կարինե Բաբուջյանը, ամանորյա տրամադրություն են փնտրել, ու գտել են օտարերկրացի երաժիշտների փողոցային կատարման մեջ։ 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել