Կան հիշողություններ, որոնք դրոշմված են ոչ թե մտքում, այլ հոգում... Չսպիացած վերքերի, չմարող կսկիծի ու ժամանակի հալածանքին չենթարկվող ցավի մասին այսօր հիշում ենք ավելի շատ... Ու ավելի շատ ենք փորձում լցնել այն դատարկ մնացած տեղը, որ ավելի քան քառորդ դար... Որպես սուրբ անկյուն մնում է մեր սրտում... Ու ցավում է...
Որքան էլ փորձենք (անկեղծորեն ուզենք) խոսել ժամանակի` ցավը մեղմելու հրաշք ուժի մասին, այս օրը (առավելապես բոլոր օրերից) ավելի շատ ենք սխալվում...
Գյումրին կորցրեց իր զավակներին այնպես, ինչպես գյումրեցին իր բարուրը.... Գյումրին ավերվեց ճիշտ այնպես, ինչպես գյումրեցու օջախը...
Գլուխ խոնարհեց Գյումրին... Գյումրեցին գլուխը խոնարհեց... Բայց չխոնարհվեց...
Ճակատագրորեն անհուսալին դարձավ մեծ հույսի սկիզբ... Ու ապրեցինք... Այնպես, ինչպես ոչ-ոք չի կարող... Այդպես ապրել... Գյումրեցու պես ապրել... Հպարտ...
Բոլոր կյանքերից ամենաշատը սիրում եմ այս կյանքը հենց այս քաղաքում....

2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել