Հայտնի երգիչ Արմենչիկն այս տարի որոշել է Դուբայում Նոր տարվա գիշերը համերգ տալ և ակնկալում է «համայն հայության» ներկայությունը: Քանի որ Արմենչիկի համերգը Հայաստանի շարքային քաղաքացիների համար իրականություն կարող է դառնալ միայն մի քանի տարի առանց շաբաթ-կիրակիի աշխատելուց հետո, այդ համերգին ներկա կգտնվեն մեծահարուստները:
Slaq.am-ը գրում է․
Համերգի տոմսը միայն երժե 600 ԱՄՆ դոլար, իսկ երեխաների նկատմամբ Արմենչիկը բարեսրտություն է ցուցաբերել տոմսը սահմանելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ համերգին մանակցելը, Դուբայում մի քանի օր մնալը ճանապարհածախսի հետ միասին վերցրած կազմում է առնվազն 4500 ԱՄՆ դոլար:
Հայաստանի մեծահարուստներից քչերն են, որ Ամանորը դիմավորում են իրենց տանը՝ հարևանին սպասելով:
Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը՝ մեծահարուստները Հայաստանում աշխատած իրենց գումարները տանում են Դուբայ, որի մի մասն էլ Արմենչիկը տանում է ԱՄՆ: Արդյունքում շահում է՝ Դուբայրը, Շահում է ՝ ԱՄՆ-ն:



