Barometer.am-ը գրում է․
Գտնվելով հյուսիսային երկնակամարում՝ Իսլանդիան ամռան հունիս և հուլիս ամիսներին ունենում է 24 ժամ արևային լույս: Եվ այդ երկու ամիսները մեծ տոն են դառնում գոլֆի սիրահարների համար, քանի որ նրանք կարող են գոլֆ խաղալ օրվա ցանկացած ժամի:
Գիշերային գոլֆը Իսլանդայում տարածված ու հաճելի զբաղմունք է ու նաև գրավիչ երևույթ ճամփորդների համար: Իսլանդիա այցելողների մի զգալի մաս իր 'Things to do' ցուցակի մեջ ներառում է գիշերային գոլֆին ներկա գտնվելը: Գիշերային գոլֆն էականորեն տարբերվում է ցերեկային գոլֆից, քանի որ ունի հետաքրքիր ու տրամադրող մթնոլորտ:
Գիշերային գոլֆ խաղալու համար նախապես պետք է գրանցվել, քանի որ խաղալ ցանկացողները միշտ շատ են: Ամեն տարի Ակուրեյրիի գոլֆի ակումբում տեղի է ունենում միջազգային 'Արկտիկական բաց գոլֆի առաջնություն', որն Իսլանդիա է բերում աշխահի տարբեր ծայրերից գոլֆի սիրահարներին:
Եթե դուք երբևէ լինեք Իսլանդիայում և ցանկանաք մասնակցել գիշերային գոլֆի, ձեզ հետ վերցրեք նաև տաք հագուստ, որպեսզի հանկարծ չմրսեք. միշտ չէ, որ երբ երկնքում արև է շողում, տաք է լինում: