Նոյեմբերի 19-23-ը «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան Ծաղկաձորում անցկացրեց «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. մարտահրավերները և լուծումները» խորագրով սեմինար-դասընթացներ: Այս դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեին ընդամենը 20 մասնակից:
Մասս Մեդիա գիտակրթական կենտրոնը, կարևորելով բնապահպանության արդի խնդիրների լուծման հրատապությունը, նույնպես մասնակցություն ունեցավ սեմինար-դասընթացներին. կենտրոնը ներկայացրեց Մարիամ Հովսեփյանը: Սեմինար-դասընթացների շրջանականերում կարևորվեց լրատվամիջոցների, մասնավորապես` հեռուստաընկերությունների դերակատարումը՝ հանրությանը բնապահպանական հիմնախնդիրների մասին տեղեկատվություն հասցնելու և շրջակա միջավայրը մաքուր պահելու վերաբերյալ մարտավարությունը ճիշտ կազմակերպելու գործում:
Քառօրյա քննարկումների շնորհիվ ձևավորվեցին տարբեր ուղղվածություններով խմբեր՝ անատառահատումների, աղբի և այլ հրատապ խնդիրների վերաբերյալ. խմբերը մոտ ապագայում պետք է իրականացնեն իրենց ծրագիրը:
Սեմինարը կազմակերպել էր «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի նախագահ Լիանա Ներսիսյանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հովանավորությամբ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել