Այն, ինչ այսօր տեսա, ցավոք ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայը կորցրել է իր դիմանկարը, իր տեսակը: Եթե անգամ չի կորցրել, ապա կորցնում է: Այսօր մի կին՝ մոտավորապես 65 տարեկան, գեղեցիկ, կոկիկ հագնված երթուղայինից իջնելուց սայթաքեց ու ընկավ: Կողքին կանգնած էին մի կանգառ ժողովուրդ: Ոչ մեկ չմոտեցավ չօգնեց, որ բարձրանա: Ոչ մեկ...... Բայց ուշադրությամբ նայում էին, թե էդ կինն ինչպես է փորձում կանգնել ոտքերի վրա, որը դժվարությամբ էր ստացվում իր մոտ: Հավասարվեցի տիկնոջը, առաջարկեցի մեր մեքենայով ուղեկցել դեպի իրենց տուն... Չհամաձայնեց, միայն օրհնեց ու գնաց: Մարդիկ, Հայեր, ու՞ր եք: Դա էլ հո ֆինանսի կամ կենցաղի հետ կապված չէ՞: Ընդամենը մարդկային ջերմություն, ուշադրություն էր պետք: Այս ի՞նչ եք դարձել: Ինչի՞ համար, որտե՞ղ է բացթողումը: Ուշքի եկեք: Մենք Հայ ենք, Հայ!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել