10350259311in.am-ը գրում է․

Լեհ եվրապատգամավոր, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին կարծում է, որ Ֆրանսիան հազիվ թե Ռուսաստանին մատակարարի «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրները: Քաղաքական գործչի խոսքով՝ օպտիմալ լուծումն այն է, որ «Միստրալ»-ները փոխանցվեն Ուկրաինային՝ հաղորդում է Ria Novosti-ն:

«Իմ կարծիքով՝ ներկա դրությամբ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ այդ նավերն, ամենայն հավանականությամբ, արդեն չեն մատակարարվի»,- հայտարարել է Սարիուշ-Վոլսկին:

Նրա կարծիքով՝ կատարյալ տարբերակը դրանք Ուկրաինային փոխանցելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել