Հարգարժան գործատերեր, սա գրում եմ և որպես հասարակ մահկանացու, և որպես մասնագետ: Ֆիլհարմոնիկի հաղորդագրություններից ոգեշնչված՝ աջ ու ձախ հաղորդագրություններ եք ուղարկում: Գուցե դա թանկ հաճույք չէ, գուցե Ձեր մենեջերներն են դա Ձեզ խորհուրդ տվել, բայց, հավատացեք, դա իրեն չարդարացնող գովազդի տարբերակ է` այն ձևով, որով անում եք: Այդ հաղորդագրությունները` բացի այն որ հաճախ նյարդայնացնում են, ջնջվում են` դեռ չկարդացված: Անգամ եթե ընտրել եք տեղեկություն տարածելու այդ տարբերակը, ապա գոնե մի քիչ տեքստի վրա աշխատեք, որ գոնը մի կանչող բան լինի: Թե չէ 10-20% զեղչից և ամանորյա անակնկալից, իրոք, նաֆթալինի հոտ է գալիս, կամ ասենք` դուք շահել եք 100000 դրամին համարժեք զեղչի քարտ: Սա էլ Գվինեացի նեգր աղջիկների ֆբ-ում ուղարկված նամակի բովանդակությունն է հիշեցնում: Մի քիչ կրեատիվ եղեք: Ի վերջո, մենեջմենտ գոյություն ունի, շուկայի ուսումնասիրություն ու էդպիսի էլի շատ բաներ:



