US-vs-China1in.am-ը գրում է․

Շատ տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը կորցրել է աշխարհում խոշորագույն տնտեսական գերտերության կարգավիճակը: Այս մասին հաղորդում է Fox News-ը` վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամին:

Ըստ ԱՄՀ հաշվետվության` Չինաստանում ազգային տնտեսական արտադրության ծավալը մեկ տարվա ընթացքում 17.6 տրիլիոն դոլար է կազմել, երբ ԱՄՆ-ում այդ թիվը հասել է 17.4-ի:

Դեռևս 14 տարի առաջ ԱՄՆ-ը Չինաստանից անգամ ավելի շատ էր արտադրում: Նշվում է, որ Չինաստանի տնտեսությունն այժմ կարող է համարվել խոշորագույնը աշխարհում, սակայն երկիրը դեռևս ամենահարուստը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել