Replik.am-ը գրում է․
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը սկսել է ուսումնասիրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից հնչեցրած հայտարարությունները:
Բանն այն է, որ ուկրաինացի պատգամավորներ Յուրի Բերեզան և Իգոր Մոսիյչուկը դեկտեմբերի 4-ին իրենց աջակցությունն էին հայտնել այն գրոհայիններին, որոնք Գրոզնիում հարձակում էին գործել իրավապահ մարմինների վրա: Նրանք նաև կողմ էին արտահայտվել Ռուսաստանում, մասնավորապես` Չեչնիայում իրավիճակի ապակայունացման ակտիվացմանը: Մոսիյչուկը կոչ էր արել Ուկրաինային խրախուսել, որպեսզի Գրոզնիում կատարված դեպքերի օրինակով գործողություններ ծավալվեն ոչ միայն Կովկասում, այլ նաև Միջին Ասիայում:
Սրան ի պատասխան Կադիրովը կարգադրել էր իր հատուկ ծառայություններին քրեական գործ հարուցել ուկրաինացի պատգամավորների դեմ:
«Նրանք հրապարակայնորեն աջակցում են Գրոզնիում 14 ոստիկանի կյանք խլած ահաբեկիչներին: Այսպես կոչված պատագամավորները կողմ են արտահայտվել նման խուլիգանական արարքներին աջակցելուն: Սրա հետ կապված ես կարգադրել եմ միջոցներ ձեռնարկել վերոնշյալ մարդկանց ջերբակալել և բերել Չեչնիա»,-Ինսթեգրամի իր էջում գրել էր Կադիրովը:
Նշենք, որ Հյուսիսային Կովկասում վերջին մի քանի տարվա ընթացքում խոշորագույն բախման ժամանակ, որը տեղի ունեցավ երկու օր առաջ Գրոզնիում, զոհվեց 14 իրավապահ, վիրավորվեցին 36-ը, իսկ ինչ վերաբերում է ոչնչացված ահաբեկիչներին, ապա դրանց թիվը հասնում է 11-ի: