Ինչու է երեխան լալիս մանկապարտեզ հաճախելիս. հոգեբանի դիտարկումն ու խորհուրդըLife.panorama.am-ը գրում է․

Բազմաթիվ ընտանիքներում երեխային մանկապարտեզ տանելը բավականին լուրջ խնդիր է հանդիսանում: Փոքրիկները դժկամությամբ են արթնանում, հաճախ լալիս են՝ հրաժարվելով մանկապարտեզ գնալ:  Խնդրի պատճառների և լուծման եղանակների քայլերի շուրջLife.panorama.am-ը զրուցել է «Բանալի ընտանիքի կենտրոն»-ի հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյանի և հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ:

-Տիկին Իսրայելյան, ինչո՞ւ են երեխաները դժվարությամբ գնում մանկապարտեզդաբոլո՞ր բալիկներին է հատուկ:

-Դա բոլոր բալիկներին է հատուկ, որովհետև մտնում են իրենց համար նոր աշխարհ, մի աշխարհ, որտեղ իրենց տեսակից շատ կա և ինչպես իրենք, այնպես էլ մյուս երեխաները գալիս են միմյանց ճանաչելու: Այս դեպքում անհանգիստ իրավիճակ է, թե երեխան որքանով է պատրաստ դրական շփվել հասակակիցների հետ: Երեխաների մոտ տագնապ է առաջանում, որը բնական է: Թե ինչպիսին է իր «ես»-ը, ինչպես է կարողանում տանը շփվել մադկանց հետ, արդեն դրանից է կախված երեխայի մոտ կլինի տագնապ, որն իր մեջ կսպառվի և կկարողանա ընկերանալ երեխաների հետ, թե դա կվերածվի վախերի:

-Շատ հաճախ տեսնում ենք, որ երեխաներին մանկապարտեզ տանելը լացով է ուղեկցվում, նման իրավիճակի որքա՞ն ժամանակն է նորմալ համարվում: Եվ երբ երեխան տևական ժամանակ մանկապարտեզ գնալիս աղեկտուր լալիս էնման ձևովմանկապարտեզ շարունակել տանելը ճի՞շտ է:

-Տագնապը բնական է, այն կարող է արտահայտվել լացով, բայց դա մի քանի օր պետք է տևի: Եթե շարունակվում է, արդեն բնական չէ, դա կնշանակի, որ երեխան արդեն ձևավորել է վախեր: Քանի որ հաճախ են լացելով գնում մանկապարտեզ, ապա դա կնշանակի, որ վախերը նրանց մոտ շատ են: Եթե լացը շարունակվում է, կնշանակի որ վախը կայուն ձևավորված է: Անպայման պետք է օգնել, որ երեխաները վախերից դուրս գան: Դա կարող է արվել մանկապարտեզում, կամ այլ տեղում մասնագետների օգնությամբ: 

-Իսկ ծնողները սովորաբար հեշտությա՞մբ են դիմում մասնագետին:

-Ես իմ փորձից ելնելով կարող եմ ասել, արդեն 25 տարի է աշխատում եմ այս ոլորտում և նկատում եմ հոգեբանին դիմելու մշակույթը շատ է փոխվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել