Հեղինակավոր Washignton Post-ը օրերս քննարկել է կոռուպցիայի խնդիրը՝ ուսումնասիրելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցը միջազգային բիզնեսի կոռուպցիոն դրսևորումների մասին:

Վերլուծվել է միջազգային կազմակերպությունների կոռուպցիոն դրսևորումների 427 դեպք 1999-ից մինչև 2014 թվականներ:

Զեկույցի հեղինակները փաստւմ են, որ կոռուպցիան չի ճանաչում սահմաններ և արգելքներ աշխարհով մեկ:

Նման դեպքեր արձանագրվել են աշխարհի 86 երկրներում: Ուրախալի է, որ Հայաստանում նման խնդիր գոյություն չունի, ինչը ևս մեկ վկայություն է, որ Հայաստանում միջազգային բիզնեսի համար պայմանները բավականաչափ նպաստավոր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել