Ռուս-աբխազական նոր պայմանագիրը հետին պլան մղեց աբխազական երկաթգծի վերագործարկումըPanorama.am-ը գրում է․

Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին նախօրեին հայտարարել է, որ այս պահի դրությամբ Վրաստանի կառավարությունում չի քննարկվում Ռուսաստանի հետ երկաթգծային հաղորդակցության վերականգնման հարցը: Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթգծային հաղորդակցությունը ընդհատվել էր 1992թ.-ին:

Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել աբխազական երկաթգիծը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Աբխազիայով դեպի Վրաստան ու Հայաստան երկաթգծային տարանցիկ միջանցքի ստեղծման աշխատանքներին: Նրա խոսքով, երկաթգիծը անցնում է Աբխազիայով, Վրաստանով և Հայաստանով և անհրաժեշտ է, որպեսզի տրանսպորտային հարցերով զբաղվող իշխանություններն իրենց առաջարկությունները ներկայացնեն, ինչից հետո որոշումներ կկայացնեն քաղաքական ղեկավարները: Շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան Սոչիում ստորագրել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մասին նոր պայմանագիրը: Պուտինը հանդիպումից հետո առաջարկել է քննարկել Սուխումիի, Թբիլիսիի և Հայաստանի միջև տարանցիկ երկաթգծային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

Ռուս-աբխազական պայմանագիրը երկաթգծի վերաբացումը դարձնում է մշուշոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան մի քանի շաբաթ առաջ Սոչիում ստորագրել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մասին նոր պայմանագիրը: Այն ռուս-աբխազական հարաբերություններում նոր էջ է բացելու և ամրապնդելու է Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում: Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա: Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել