Տուրկուի համալսարանի ֆինն գիտնականներն ապացուցել են, որ պանրի մշտական օգտագործումը դանդաղեցնում է իմունային համակարգի տարիքային հյուծումը:

Տարիների ընթացքում վարակների նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքը և հիվանդություններից փոփոխված բջիջները նվազում են: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս տարեց մարդկանց սննդակարգում ներառել պանիր, որպեսզի նվազեցնի ծերացման ազդեցությունը իմունետիտի վրա:

Գիտնականների կարծիքով՝ կաթնաշոռում և պանրի պինդ տեսակների մեջ պարունակվում են իմունիտետի համար օգտակար բակտերիաներ: Նրանց խոսքով՝ տարեց մարդկանց համար պանիրը ոչ միայն կալցիումի հարուստ աղբյուր է, այլ նաև ամրացնում է իմուն համակարգը, ինչը ենթակա է ծերացման, ինչպես և ներքին օրգանները։

Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ պանրի ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է տարիքի հետ կապված իմունիտետի աշխատանքի խաթարումը: Պրոբիոտիկներ պարունակող պանիրը պաշտպանում է իմուն համակարգը, օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ ու վերականգնել բջիջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել