Life.panorama.am-ը գրում է․
Ձմռանը ցուրտ եղանակն ու այգիների ոչ այնքան գրավիչ տեսքը մեզ, երբեմն, ստիպում են հանգստյան օրերն անց կացնել հեռուստացույցի առաջ և երազել ամռան մասին։ Սակայն, ձմեռը նույնպես ունի իր գեղեցիկ կողմերը, և կարելի է վայելել հանգիստը յուրօրինակ զվարճանքներով։
Չմուշկ քշեք։ Եթե նույնիսկ երբեք չեք փորձել կանգնել չմուշկների վրա, հոգ չէ։ Ընկերների հետ այցելեք սահադաշտ և ադրենալինն ու լավ տրամադրությունն ապահովված են։ Ձեզ երեխա զգացեք, վայելեք լավ երաժշտությունն ու հաճելի միջավայրը։
Սահնակ քշեք։ Մոտակայքում հարմար բլուր գտեք, կամ ընկերների հետ մեկնեք քաղաքից դուրս և սահնակ քշեք։ Հիշեք, բոլոր զվարճանքները չէ, որ մնացել են մանկությունում։ Իսկ եթե երեխաներ ունեք, դա նրանց համար լավագույն ժամանցը կլինի, իսկ ձեզ հնարավորություն կտա կիսել նրանց հետ ուրախությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



