Ֆինլանդիայի հյուսիսային, արկտիկական շրջանում` Լապլանդիայում  է գտնվում Սանտա Կլաուսի գյուղը, որը Եվրոպայի սուրբծննդյան մայրաքաղաքն է համարվում։ Ամեն տարի հազարավոր այցելուներ են գալիս այստեղ տեսնելու, թե որտեղ է ապրում Սանտա Կլաուսը։ Զբոսաշրջիկները Սանտա Կլաուսի գյուղում կարող են այցելել Սանտա զբոսայգին, տեսնել, թե որտեղ և ինչպես են պատրաստվում խաղալիքները, որոնք Սանտան պատրաստում է ամբողջ աշխարհի երեխաներին Սուրբ Ծննդյան տոներին նվիրելու համար, այցելել ու տեսնել փոստը, ուր ուղարկվում են Սանտային ուղղված բոլոր այն նամակները, որոնք գրվում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաների կողմից։ Այստեղ կարող եք հանդիպել Սանտա Կլաուսին, տեսնել նրա կառքը տեղափոխող եղջերուներին ու զգալ սուրբծննդան տոնական շունչը։ Ամեն ինչից զատ այստեղ կարող եք նաև վայելել բնության անկրկնելի գեղեցիկ երևույթներից մեկը՝ հյուսիսափայլը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել