Araratnews.am-ը գրում է.
Իրանի Աբադան քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային անդրանիկ աշխարհի առաջնությունը: Հայաստանի յոթ ըմբիշներից կազմված Դինամո մարզական ընկերության թիմը, որ հանդես եկավ մարզիչ Արսեն Մագբեցյանի գլխավորությամբ, չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը և պայքարել մրցանակային տեղերի համար:
Հայ ըմբիշները առաջին մրցափուլում տարան չորս հաղթանակ և կրեցին երեք պարտություն, բայց քանի որ հայկական թիմը մրցավայր էր մեկնել առանց ծանր քաշի, ապա գրանցվեց 4:4 հաշիվ:
Հաջորդ երկու փուլերում մեր ըմբիշները զիջեցին բավական ուժեղ կազմերով ներկայացած Թուրքիայի և Կուբայի ընտրանիներին: Ի դեպ՝ թուրքերը, որ առաջին համարներով էին ներկայացել այս մրցմանը գրավեցին երրրորդ տեղ ու արժանացան 10000 ամերիկյան դոլար մրցանակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ