Life.panorama.am-ը գրում է․

Ով  հնարավորություն չունի պետք է մտածի, որ ուրիշների սեղանին կոկորդիլոս չպե՞տք է լինի.Արմինե Գրիգորյան

Երգչուհի Արմինե Գրիգորյանն արդեն չի հիշում, թե վերջին անգամ երբ է Ամանորի գիշերը տանն անցկացրել: Գործնական զբաղվածությունը դա թույլ չի տվել: Այս տարի ևս բացառություն չէ.  «Երբեք տանը չենք նշում, մասնագիտությունից ելնելով՝ միշտ դրսում ենք տոնում: Այս տարի «Առագաստ»-ում եմ դիմավորելու, քանի որ այնտեղ եմ աշխատում և այդ օրն էլ վարելու եմ ամանորյա շոու-ծրագիրը»:   Նոր տարին երգչուհու սիրելի տոնն է: Երբեք չի բարդացրել և ծանրացրել, պարզապես աշխատել է ու հաճույք ստացել: Թեև դեմ չէ  ծանրությունից «ճկվող» սեղաններին, բայց նման ձևով Ամանոր չի տոնում. «Մեր ընտանիքը երբեք չի անհանգստացել այդ պատճառով: Պատրաստվում ենք այնքանով, որքանով մեր հնարավորություններն ու ժամանակն է ներում: Հաճելի ու բարի ավանդույթ է, որ սեղանները լի են լինում: Եթե մարդ հնարավորություն ունենա՝ կարելի է ողջ տարին սեղաններն այդ լիությամբ էլ պահել»:

Life.panorama.am-ը նրանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է պարտադիր համարում  «սեղանի զարդ»  խոզի ազդրն ու մի պահ  «հայկականացված» կոկորդիլոսը: «Դա, երևի, հարստության չափանիշն է որոշում: Մարդիկ նման կերպով ցանկանում են ցույց տալ, թե ինչ հնարավորություն ունեն: Դա նորմալ է: Ով դրա հնարավորությունը չունի, պետք է մտածի, որ ուրիշների սեղանին  կոկորդիլոս չպե՞տք է լինի»,-ծիծաղելով պատասխանեց նա: Արմինե Գրիգորյանի համար Ամանորի ուտեստային խորհրդանիշը պասուց դոլման է, թեև այնքան էլ չի սիրում. «Ինձ համար Ամանորը միշտ ասոցացվել է պասուց տոլմայի հետ: Միայն ամանորին եմ սիրում ուտել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել