ArmnewsTV.am-ը գրում է.
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Միլզը Հայաստանը ճանաչում է 90-ականներից: Խորհրդային Միության փլուզումից հետո Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատան սկսնակ դիվանագետը վերադարձավ Վաշինգտոն և պետքարտուղարությունում անցավ նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի գծով դիվանագիտական աշխատանքի: Մասնագիտական 26 տարվա գործունեության ընթացքում Միլզն աշխատել է Պակիստանում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում: Այս տարվա սեպտեմբերին, դեսպան նշանակելուց առաջ, Միլզին քննել են ամերիկացի սենատորները: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառը Թուրքիան է: Ռիչարդ Միլզը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` Միլզը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը: Դիվանագետի խոսքով` Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերությունների սերտացմամբ Հայաստանը կկարողանա փոխլրացնել Եվրասիական միությանն իր անդամակցությունը: Միլզի թեկնածությունն այժմ պետք է հաստատի Սենատը` լիագումար նիստում: Դրական քվերակության դեպքում նա կփոխարինի Ջոն Հեֆերնին:
Տեսանյութը՝ այստեղ