Քո սիրելիին ավելի լավ ճանաչելու համար նրա հետ  այս համեղ էքսպերիմենտն անցկացրու: Նրան պաղպաղակների տեսականի առաջարկիր, ապա, ըստ կատարած ընտրության, պարզիր նրա բնավորությունը: Եվ այսպես`

Ելակի պաղպաղակ- նշանակում է, որ նա ամաչկոտ է և չափազանց զգացմունքային: Պետք է պատրաստ լինես ամենուր նրան սատար կանգնել:

Շոկոլադե պաղպաղակ- սիրում են տղամարդիկ, ովքեր սովոր են իշխել հարաբերություններում և իրենց արքա զգալ: Նրանք տանել չեն կարողանում միօրինակությունը, սիրում են արկածներ, ադրենալին և խորհրդավորություն:

Ընկույզով պաղպաղակ- իդեալիստների ու նվիրված սիրեկանների նախընտրությունը: Այս տղամարդիկ ունեն մի թերություն, նրանք չափից դուրս պահպանողական և ավանդապաշտ են և չեն սիրում նորություններ:

Վանիլային պաղպաղակ- այս պաղպաղակը նախընտրում են արկածախնդիր տղամարդիկ: Նրանք միշտ պատրաստ են խենթ արարքների և դեմ չեն կողքից զվարճություններ փնտրելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել