Life.panorama.am-ը գրում է․

Հայտնի է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը անբացատրելի կախվածության մեջ է կապի և հաղորդակցության զանազան միջոցներից: Ընդ որում` այդ կախվածությունը էլ ավելի է խորանում յուրաքանչյուր հաջորդ տեխնոլոգիական նորամուծությանը զուգահեռ:
Արդյունքում ստացվում է այնպես, որ խորամուղ լինելով այդ ամենի մեջ, սովորական մարդը աստիճանաբար կորցնում է իրականության հետ կապի զգացումը: Ստեղծված վիճակում հոգեբանները որպես լուծում առաջարկում են մարդու հստակ վարքագծի մոդելի մշակում, որը թույլ կտա ինչ-որ կերպ շտկել այս իրավիճակը:
Հայտնի է, որ այն մարդիկ ովքեր աշխատանքի բերումով չեն կարողանում իրենց անձնական փոստից, ղեկավարի հեռախոսազանգերից և նամակներից հեռու մնալ նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, ունենում են հոգեբանական և առողջական լուրջ խնդիրներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



