Armnewstv.am-ը գրում է․
Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները տաք գինի են հյուրասիրում: Սա իրենց երկրում Սուրբ ծննդյան սեղանի ավանդական խմիչքներից է. եփած գինի` տարբեր համեմունքներով: Լիտվայի դեսպանատունն էլ իր ավանդական խմիչքն է առաջարկում: Այս սեղանից կարելի է ձեռք բերել լիտվական գարեջուր: Կողքի սեղանին էլ հանրահայտ շվեցարական շոկոլադներ են, թխվացքներ ու պանիր: Այստեղ է ներկայացված ամենաթանկ շոկոլադե սալիկներից մեկը` Ֆաբերժեյի շոլոկադը: Ամանորի այս հյուրասիրությունը պատրաստել են Շվեցիարիայի դեսպանատան աշխատակիցները:
Տոնավաճառի մասնակիցների թիվը 60 է: Դեսպանատների աշխատակիներից բացի, իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում նաև հայ վարպետները: Ցուցադրված են քաղցրավենիքներ, զարդեր ու խաղալիքներ: Սուրբ ծննդյան այս տոնավաճառը կազմակերպել է Երևանի միջազգային կանանց միավորումը: Ամանորի տոներին ընդառաջ որոշել են տոնական տրամադրություն ստեղծել ու բարեգործություն անել: Հավաքված գումարը կտրամադրվի Շինուհայր գյուղի բրդի արտադրամասին:
Տեսանյութն՝ այստեղ