Araratnews.am-ը գրում է․
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ ներկայիս ճգնաժամը 2009թ. սկսված ցիկլային ճգնաժամի փուլերից մեկն է:
«2009թ. հետո, երբ ճգնաժամ էր, կյանքը ցույց տվեց, որ սա ցիկլային ճգնաժամ է: Տեսնում ենք, որ ճգնաժամը նորից կրկնվում է իր տարբեր արտահայտություններով: Դա էապես կախված էր մի քանի գործոններից` օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Սուբյեկտիվ գործոններից է անցած տարիների վարվող քաղաքականությունը: Մենք չկարողացանք հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որոնք դրված էին: ՀՆԱ-ի աճ վերջին տարիների ընթացքում գրանցվել է միայն 2012թ.` 7.2 %, սպասումը 3.3 է հաջորդ տարվա համար, բայց, ինչպես հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը` հաջորդ տարի սպասվում է 2.6 –ից ոչ ավել»:
Մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորը նաև նշեց, որ առաջին անգամ է, որ արտահանման ու ներմուծման աճը հավասարվել է. սպասումը 2.8% է:
Պատգամավորը ևս մեկ անգամ է հաստատում իր տեսակետը, թե այս փուլում պետք է մարդկանց եկամուտներն ավելացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



