Armnews.am-ը գրում է․
Կազմ պատրաստ ու բեռնավորված ավտոբուսները, այս անգամ բանակ են տանում ոչ թե զինծառայողներին, այլ նրանց ծնողներին: Պաշտպանության նախարարությունն ու քաղաքապետարանը Հայաստանի հեռավոր զորամասերում ծառայող ժամկետայինների 950 ծնողի ճանապարհում են` որդիներին տեսնելու: Ֆլորա Մնացականյանը 3 ծանր ուղեբեռ է հետը վերցրել. որդին հատկապես խնդրել է տանել մոր պատրաստած քաղցրավենիքը:
Ժամկետայինների ծնողներին բանակ ուղարկելու քաղաքապետարանի նախաձեռնությունը, Տարոն Մարգարյանի պնդմամբ, հաջողել է, քանի որ տարևեցտարի մասնակիցների թիվը ավելանում է: Նախորդ տարի 2 այցելությանը միասին մասնակցել էր շուրջ 1100 ծնող, այս տարի միայն գարնան ծնողական զորակոչին է այդքան մարդ մասնակցել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց` ծնողների ներկայությունը զորամասերում ոչ թե խանգարում է ծառայությանը, այլ օգնում: Նախարարը սա համարում է բանակ-հասարակություն կապը խորացնելող քայլ: Սեյրան Օհանյանը ծնողներին ճանապարհելուց տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանը միջին լարվածության է այս օրերին: Նախարարը վստահեցրեց, որ զինված ուժերն ի վիճակի են արձագանքել ցանկացած իրավիճակի և անհրաժեշտության պահին սառնասիրտ որոշումներ կայացնել:
Տեսանյութն՝ այստեղ