«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». ՓաստաբանPanorama.am-ը գրում է․

«Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով, որը ներկայացվում է որպես սովորական գործ, մի փոքր անսովոր դատավարություն ունեցավ: Դատավորը հրաժարվեց իրականացնել արդարադատություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ գործի դատաքննությունն ավարտվել է: Մեղադրող Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հանդես է գալու ճառով:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ դատավորը, օրենքի պահանջներից ելնելով, պետք է ստուգեր և տուժողների, և Վարդան Պետրոսյանի կողմից առաջ քաշած վարկածները, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, սակայն հրաժարվել է:

Փաստաբանը ներկայացրեց երկու վարկածն էլ. «Տուժող կողմի առաջ քաշած հիմնական վարկածն այն է, որը թեև նախաքննության ժամանակ վեց անգամ ցուցմունքը փոփոխել էր, որ իրենք Եղվարդի կողմից գնում էին դեպի Երևանի կողմ, նկատելով հետևից մեծ արագությամբ եկող ավոտմեքենան, մեքենայի վարորդը ենթադրել է, որ կարող է գալ ու իրենց հետևից հարվածել, դուրս է եկել կողնակ, այդ ավտոմեքենան ևս իրենց հետևից դուրս է եկել կողնակ ու խփել: Այնուհետև ներկայացրել է ոչ թե այդպես է եղել, այլ իր մեքենան փչացել է, դուրս է եկել կողնակ, կանգնել է կողնակում, որից հետո նոր Վարդան Պետրոսյանի մեքենան ևս դուրս է եկել կողնակ ու հարվածել է»: 

Տուժող կողմի առաջ քաշած վարկածը պաշպանական կողմն անտրամաբանական է համարում. «Մի փոքր անտրամաբանական է. ավտոմեքենայի վարորդը տեսնելով, որ մյուս մեքենան դուրս է գալիս կողնակ ու կանգնում է, ինքն էլ հետևից գնա կողնակ: Այդ հատվածում կողնակ դուրս գալու տրամաբանությունն է կորում: Դա կլիներ միայն այն դեպքում, եթե, օրինակ, Վարդան Պետրոսյանը քնած լիներ վթարի նախորդող պահին ու մեքենան ինքնաբերաբար դուրս գար կողնակ: Բայց այդ վարկածն էլ բացառվում է. Վարդան Պետրոսյանը վթարից մի քանի վայրկյան առաջ խոսել է հեռախոսով: Այսինքն՝ քնելու վարկածը բացառում ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել