We Heart It

Ինչպես կանխատեսում է Հայպետհիդրոմետը, այս տառի ձյունառատ է լինելու, իսկ քանի որ մենք անվերապահորեն հավատում ենք Հայպետհիդրոմետի կանխատեսումներին, պետք է շտապենք համալրել մեր պահարանը ձմեռային նորաձև ու հարմարավետ երկարաճիտ կոշիկներով։ 

1. Տաք մորթով երկարաճիտ կոշիկներ

shearling

Անգամ եթե մեղմ ձմեռ լինի, միևնույնն  է, յուրաքանչյուր կին պետք է պահարանում ունենա տաք և հարմարավետ կոշիկներ։ Բնական մորթուց երկարաճիտներն ամենից ավելի տաք են պահում ոտքերը։ Խորհուրդ է տրվում կրել ոչխարի փափուկ մորթով երկարաճիտ կոշիկներ։ Միայն թե պետք է այնպիսի մորթի ընտրել, որը լավ մշակման է ենթարկվել, հակառակ դեպքում ոտքերից գարշահոտ կփչի։


2. Ռեզինե հաստ ներբաններով կիսաճտքավոր կոշիկներ

lug soled shoes

Այս կոշիկները թույլ չեն տա ընկնել սառցակալած ճանապարհներին։ Դրանց ներբանները սովորաբար խորդուբորդ են, ինչ թույլ չի տալիս «սղլիկ» գետնին օյին բերել Ձեր գլխին։ Անշուշտ, դրանք այնքան լավագույն տարբերակը չեն պաշտոնական միջոցառումների կամ երեկույթների համար, սակայն անփոխարինելի են առօրյայում։ Այնուամենայնիվ, ռեզինե հաստ ներբաններով երկարաճիտ կոշիկների որոշ մոդելներ կարելի է կրել նաև երեկույթներին, քանի որ դրանք դասական ոճի մեջ են և չեն կոպտացնում ոտքերը։


3. Անձրևային երկարաճիտ կոշիկներ  

rain boots

Ջրակայուն երկարաճիտ կոշիկներն անձրևային եղանակին կհամլրեն Ձեր կերպարը։ Տարբեր աքսեսուարներով զարդարված կամ բոլորովին անպաճույճ, գույնզգույն կամ սև, գործնական կամ սպորտային, մի խոսքով, այս ողջ բազմազանության մեջ մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել։ Այս կոշիկների վերին մասը սովորաբար լայն է լինում, ինչը թույլ է տալիս անդրավարտիքի փողքերը մտցնել կոշիկների տա։ Այս կերպ կխուսափեք ցեխի հետքերն անդրավարտիքից լվանալու տհաճ պարտականությունից։


4. Տոնական երկարաճիտ կոշիկներ  


Ձմռանը երեկոյան զգեստներ ու կոշիկները կրելը շատ  բարդ է։ Երեկոյան կոշիկների մեծ մասը բարձրակրունկ են, իսկ եղանակին համապատասխան կոշիկները հիմնականում «casual» ոճի են։ Դուք կարող եք, իհարկե, հատուկ առիթի համար զոհաբերության գնալ ու մոռանալով հարմարավետության մասին՝ հաշվի առնել միայն շքեղ տեսքը, սակայն արժե՞ արդյոք կրել այնպիսի կոշիկներ, որոնցով անգամ նստելն է անհարմար, իսկ պարելու մասին անգամ խոսք լինել չի կարող։ Ավելի լավ է ընտրել այնպիսի տարբերակ, որը թե՛ գեղեցիկ կհամադրվի երեկոյան զգեստի հետ, թե՛ տաք ու հարմարավետ կլինի։ Ներկայումս ոճերի միախառնումը նորաձև է համարվում, ուստի անգամ սպորտային ոճի երկարաճիտ կոշիկը կարող է համադրվել նուրբ երեկոյան զգեստի հետ։


5. Խոր ձմռան երկարաճիտ կոշիկներ

snow boots

Խոր ձմռանն ամենից ավելի հարմարավետ են կաուչուկից կամ նեյլոնից ներբաններով  փոքր-ինչ ուռուցիկ երկարաճիտ կոշիկներ։ Բարձրակրունկները ձյունառատ ձմռան պայմաններում այնքան էլ հարմար չեն։ Ավելի նախընտրելի են տանկետկաները կամ գրեթե տափակ կոշիկները։ Խորհուրդ չի տրվում ամբողջովին տափակ կոիկներ կրել, քանի որ դրանք կարող են վնասել ոտքի կառուցվածքը։ Բացի այդ, լրիվ տափակ կոշիկներով ոտքն ավելի մոտ է գտնվում գետնին, ուստիև ավելի շուտ է սառչում։   

Կարդացեք նաև, թե որ կոշիկներն են նորաձև համարվում այս ձմեռ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել