Սա աշխարհի ամենակենտրոնախույս դիմանկարն է: Այն անհնար է հասկանալ առանց նրա «Աստղային գիշեր» հռչակավոր կտավը հիշատակելու: Սա նույնպես ոչ թե մարդու, այլ աստղի պատկեր է` լույսի ճառագայթներից հյուսված, ճառագայթող ու շրջակա խավարը լուսավորով գույներից գործված կտավ: Սա պայթյունի պատկեր է` հրաշքով կանգնեցված ու ամեն վարկյան պայթելու պատրաստ մի նկար: Նկարի շրջանաձև ու կենտրոնախույս կառուցվածքը ֆիզիկական ու աստղագիտական անհրաժեշտություն է` այդպիսին է պայթյունի տրամագիծը, այն պայթյունի, որից սկսվել ու որով ավարտվելու է այս աշխարհը: Սա Աստղի և Աստծո դիմանկար է: Երկար մի նայեք դրան, կխելագառվեք: Դա Մարդն է` այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել